Զելենսկին արձագանքել է Պուտինի խոսքերին՝ իր հետ խաղաղության համաձայնագիր ստորագրելու անհնարինության մասին

3 րոպեի ընթերցում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մեկնաբանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին հայտարարությունները գրեթե 3 տարի շարունակվող պատերազմին վերջ դնելու ուղիների մասին՝ ասելով, որ Ռուսաստանի նախագահի խոսքերը ցույց են տալիս, որ նա վախենում է բանակցություններից և ձգտում է հակամարտությունն անվերջ դարձնել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Զելենսկին գրել է իր Telegram ալիքում։ 

«Այսօր (խմբ.՝ հունվարի 28-ին) Պուտինը ևս մեկ անգամ հաստատեց, որ վախենում է բանակցություններից, վախենում է ուժեղ առաջնորդներից և ամեն ինչ անում է պատերազմն անվերջ դարձնելու համար», - հայտարարել է Զելենսկին։

Պուտինը հայտարարել էր, որ իր երկիրը կարող է խաղաղության շուրջ բանակցություններ վարել Ուկրաինայի հետ, սակայն միևնույն ժամանակ ընդգծել էր, որ Զելենսկին չի կարող ստորագրել ոչ մի փաստաթուղթ, քանի որ նրա իշխանությունը «ոչ լեգիտիմ է»։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 20-ին իր երդմնակալությունից հետո ճնշում է գործադրում երկու կողմերի վրա՝ պահանջելով դադարեցնել ռազմական գործողությունները՝ սպառնալով ավելի կոշտ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ և հիշեցնելով, որ Զելենսկին պատրաստ է բանակցել գործարքի շուրջ։

Միացյալ Նահանգներ

Թրամփը պատրաստակամություն է հայտնել հանդիպել Պուտինի հետ՝ նշելով, որ Զելենսկին պատրաստ է գործարքի

«Այո, բանակցություններ կարելի է վարել ցանկացածի հետ, պարզապես իր ոչ լեգիտիմության պատճառով նա (խմբ.՝ Վոլոդիմիր Զելենսկին) իրավունք չունի որևէ բան ստորագրելու։ Եթե ​​նա ցանկանում է մասնակցել բանակցություններին, ես մարդկանց կհատկացնեմ, որոնք կվարեն այդ բանակցությունները, խնդրեմ», - ասել է ՌԴ նախագահը «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» հաղորդման հեղինակ և հաղորդավար Պավել Զարուբինին։

Պուտինը հայտարարել է, որ ըստ Ուկրաինայի սահմանադրության՝ երկրի նախագահը նույնիսկ ռազմական դրության պայմաններում իրավունք չունի երկարաձգելու իր լիազորությունները. նման իրավունք ունի միայն Գերագույն ռադան։ 

ՌԴ նախագահը մտահոգություն է հայտնել փաստաթղթերի վերջնական ստորագրման առնչությամբ՝ նշելով, որ այդ փաստաթղթերը պետք է ապահովեն ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Ռուսաստանի անվտանգությունը երկարաժամկետ հեռանկարում, ուստի ոչ մի սխալ թույլ տալ չի կարելի։ 

Հայերեն Русский

ՀՀ վարչապետը պատարագի է մասնակցել

Նախարարի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ

Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները

Մարդու մազից 30 անգամ բարակ. ինչպես է Չինաստանում արտադրվում էլեկտրամոբիլների մարտկոցների կարևոր բաղադրիչը

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին

Տեղի է ունեցել Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույցը

Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում

Վրաստանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է Հայաստանում

Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին

Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին