Հայաստան

ՆԳ փոխնախարարը մասնակցել է Հայաստանում ՄԱԿ-ի գործունեության առաջիկա հնգամյակի ծրագրի քննարկմանը

2 րոպեի ընթերցում

ՆԳ փոխնախարարը մասնակցել է Հայաստանում ՄԱԿ-ի գործունեության առաջիկա հնգամյակի ծրագրի քննարկմանը

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը հունվարի 23-ին մասնակցել է Արտաքին գործերի նախարարության և ՄԱԿ գրասենյակի կազմակերպած հանդիպմանը, որի շրջանակում քննարկվել են Հայաստանի համար 2021-2025 թվականներին ՄԱԿ-ի Կայուն զարգացման համագործակցության շրջանակում իրականացման ընթացքը և առաջիկա հնգամյակում Հայաստան-ՄԱԿ համագործակցության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ ՆԳ նախարարությունը՝ մանրամասնելով, որ հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ պետական այլ գերատեսչությունների և ՄԱԿ մասնագիտացված գործակալությունների ներկայացուցիչներ:

«Արմեն Ղազարյանը, բարձր գնահատելով ՆԳ նախարարության ենթակա երեք ծառայություններում ՄԱԿ-ի գործակալությունների հետ աշխատանքը, միաժամանակ անդրադարձել է հետագա համագործակցության ամրապնդմանը և համակարգված աշխատանքին»,-նշված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Ղազարյանը, մասնավորապես, ընդգծել է կարողությունների զարգացման, փորձագիտական և նյութատեխնիկական աջակցության կարևորությունը։ 

«Հանդիպմանը ՀՀ պետական գերատեսչությունների և ՄԱԿ գործակալությունների մասնակցությամբ ծավալվել է ակտիվ քննարկում»,-նշում է ՆԳՆ-ն։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում