Քաղաքականություն

Հույս ունեմ, որ ՀՀ իշխանությունները կմասնակցեն Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյա տարեդարձի միջոցառումներին․ Կոպիրկին

1 րոպեի ընթերցում

Հույս ունեմ, որ ՀՀ իշխանությունները կմասնակցեն Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյա տարեդարձի  միջոցառումներին․ Կոպիրկին

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հույս է հայտնել, որ Հայաստանի իշխանությունները կմասնակցեն Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին, որոնք անցկացվելու են մայիսի 9-ին Մոսկվայում։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սերգեյ Կոպիրկինն այդ մասին ասել է Լենինգրադի ազատագրման 81-րդ տարեդարձին նվիրված միջոցառման ժամանակ ունեցած ելույթում։ 

«Ընթացիկ տարին լինելու է բացառիկ, որովհետև տվյալ միջոցառումը բացում է մի շարք նախաձեռնությունների շղթա, որոնք նվիրված են լինելու Հայրենական Մեծ պատերազմում և Երկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակի 80-ամյա հոբելյանին։ Հույս ունեմ, որ Հայաստանի  իշխանությունները նույնպես կմասնակցեն հանդիսություններին։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում