Տնտեսություն

Նախորդ տարվա համեմատ Մարտունի համայնքի եկամուտներն աճել են 13,2 տոկոսով

1 րոպեի ընթերցում

Նախորդ տարվա համեմատ Մարտունի համայնքի եկամուտներն աճել են 13,2 տոկոսով

Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքապետարանում անցկացվել է համայնքի 2025 թվականի բյուջեի ընդունմանը նվիրված  հանրային լսում։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից,  համայնքի 2025 թվականի բյուջեն ներկայացրել է համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Թաթուլ Դավթյանը։ 

Ըստ բանախոսի՝ վարչական բյուջեն 2025 թվականին կազմելու է 4 միլիարդ 824 միլիոն 710 հազար  դրամ, որից համայնքի սեփական եկամուտները կկազմեն 1 միլիարդ 170 միլիոն 813 հազար դրամ, պետության կողմից տրված դոտացիան` 3 միլիարդ 653 միլիոն 897 հազար դրամ։ 

2024 թվականի համեմատ 2025 թվականին Մարտունի համայնքի եկամուտներն աճել են 13,2 տոկոսով։ 

Բյուջեի միջոցները կուղղվեն սոցիալ-տնտեսական ու կենսական նշանակության ծրագրերի իրականացմանը, ենթակառուցվածքների զարգացմանը, բնակչության կենսապայմանների բարելավմանը և տարբեր ոլորտներում առկա հիմնախնդիրների կարգավորմանը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում