Քաղաքականություն

Մոսկվան պաշտպանում է Բաքվի ու Երևանի ուղիղ երկխոսությունը․ Զախարովա

2 րոպեի ընթերցում

Մոսկվան պաշտպանում է Բաքվի ու Երևանի ուղիղ  երկխոսությունը․ Զախարովա

Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Երևանի եւ Բաքվի միջև  հաշտության և ամուր ու կայուն խաղաղության  իրական ճանապարհային քարտեզը  եռակողմ հայտարարությունների  մեջ է, որն ընդունվել են 2020-2023 թվականներին։ 

«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ հունվարի 23-ին կայացած ամենշաբաթյա մամուլի ասուլիսին Զախարովան նշել է, որ Մոսկվան պաշտպանում է Բաքվի ու Երևանի ուղիղ  երկխոսությունը և միշտ պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն բոլոր հարցերում` խաղաղության պայմանագրի մշակման, տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակման, սահմանների դելիմիտացիայի, դեմարկացիայի, քաղաքացիական հասարակությունների  շփումների զարգացման, կայուն խաղաղության հաստատման նպատակով։  

«Ինչ վերաբերում է տարածաշրջանային համագործակցության 3+3 ձևաչափին, ապա դա հեռանկարային մեխանիզմ է։ Վերջին՝ երրորդ հանդիպմանը, որը տեղի է ունեցել Ստամբուլում` անցած տարվա հոկտեմբերի 18-ին, երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները համաձայնեցրել են հետագա գործողությունների պլանը, որը, համոզված եմ, կիրականանա ընթացիկ 2025 թվականին»,- ասել է Զախարովան և ընդգծել, որ վատ չէր լինի,  եթե կողմերը ցուցաբերեին հարգալից վերաբերմունք միջազգային իրավունքի եւ միմյանց նկատմամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում