Մեծ է հավանականությունը, որ Հայաստանի խորհրդարանը կընդունի ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու օրինագիծը. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեծ է համարում հավանականությունը, որ Հայաստանի խորհրդարանը կընդունի Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքի նախագիծը, որին ավելի վաղ հավանություն էր տվել Հայաստանի կառավարությունը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասել է Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում կայացած պանելային քննարկման ժամանակ։ 

«Իրականում կար քաղաքացիական հասարակության նախաձեռնություն, նրանք ներկայացրել էին օրենքի նախագիծ Եվրամիությանն անդամակցության գործընթաց սկսելու մասին։ Մեր կառավարությունը հաստատել է դա, և կա մեծ հավանականություն, որ մեր խորհրդարանը կընդունի այդ նախագիծը, ինչը կնշանակի, որ մենք Եվրամիությանն ավելի ու ավելի մոտ լինելու գործընթաց ենք սկսում։ Ինչո՞ւ ենք մենք ուզում ավելի մոտ լինել Եվրամիությանը, որովհետև մենք ժողովրդավարություն ենք։ Եթե դու ժողովրդավարություն ես, դու ցանկանում ես ավելի մոտ լինել ժողովրդավարությանը, որովհետև հակառակն անտրամաբանական կլինի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Հայաստանի կառավարությունը հունվարի 9-ին հավանություն է տվել «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծին։ Նախագիծն առաջիկայում քննարկվելու է Հայաստանի խորհրդարանում։

Հայերեն English ქართული Русский Türkçe 中文

COP17-ի արդյունքներն առավել տեսանելի կլինեն առաջիկա երկու տարիներին. Սիմոն Պապյան

Սևան քաղաքի բակային և հանրային տարածքների բարեկարգումը կշարունակվի 2027 թվականին

Ֆլեյտայի երևանյան միջազգային փառատոնն ընդլայնում է աշխարհագրությունը. այն կհյուրընկալի մասնակիցների աշխարհի 16 քաղաքից

Ուկրաինայի տարածքով Եվրոպա գազի մատակարարումների վերսկսումն առայժմ անհնար է. Պեսկով

Մեծ Մասրիկի մանկապարտեզում բարելավվել են երեխաների կրթության և խնամքի պայմանները

Կդադարեցվի Չարենցի 91 հասցեին հարակից հատվածը Սարալանջի շրջանցիկ ճանապարհին միացնող ճանապարհատվածների երթևեկությունը

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի ճեպազրույցը

Գավառում տեղի է ունեցել «Հարսանեկան ավանդույթը Նոր Բայազետում» խորագրով միջոցառում

Գագարին գյուղի Գայի փողոցի ասֆալտապատման աշխատանքներն ավարտվել են

Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը