Աշխարհ

Միլիարդատերերը չափազանց շատ ածխաթթու գազ են «արտանետում»՝ վտանգելով Երկրագնդի կլիման և մարդկանց կյանքեր

2 րոպեի ընթերցում

Միլիարդատերերը չափազանց շատ ածխաթթու գազ են «արտանետում»՝ վտանգելով Երկրագնդի կլիման և մարդկանց կյանքեր

Միլիարդատերերը չափազանց շատ ածխաթթու գազ են «արտանետում»՝ վտանգելով Երկրագնդի կլիման և միլիոնավոր մարդկանց կյանքեր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկությունը սոցիալական ցանցերի իր էջերի միջոցով տարածել է ՀՀ հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը

«Երկրի վրա յուրաքանչյուր մարդ ունի իր ածխածնային հետքը, սակայն արտանետումների ծավալները զգալիորեն աճում են մարդու եկամտի աճին զուգահեռ: 

Այսպես, աշխարհի 50 ամենահարուստ մարդիկ 3 ժամում մթնոլորտ են արտանետում այնքան ածխաթթու գազ՝ CO2, որքան միջին եվրոպացին արտանետում է իր ողջ կյանքի ընթացքում: 

«Oxfam» միջազգային միավորումը հաշվարկել է միլիարդատերերի պատճառած CO2-ի արտանետումները նրանց մասնավոր ինքնաթիռներից և զբոսանավերից, ինչպես նաև նավթի և այլ աղտոտող արդյունաբերության ոլորտներում ներդրումների հետևանքով: 

Օրինակ՝ միլիարդատերերը տարեկան միջինը 184 մասնավոր թռիչքներ են կատարում՝ օդում անցկացնելով 425 ժամ։ Նրանց զբոսանավերն արտադրում են նույնքան ածխաթթու գազ, որքան միջին վիճակագրական մարդը արտադրում է 860 տարվա ընթացքում:»,- նշված է հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի սոցէջերում կատարված գրառման մեջ: 

Ածխաթթու գազի բարձր արտանետումները զգալիորեն սրում են կլիմայի գլոբալ տաքացման, սովի, աղքատության և մահացության հիմնախնդիրները։ Քանի որ գլոբալ ջերմաստիճանը շարունակում է աճել, հեղինակները կոչ են անում կառավարություններին հարկել միլիարդատերերից և փոխհատուցել կլիմայի փոփոխությունից առավել տուժածներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում