ԱՄՆ 22 նահանգ հայց է ներկայացրել դատարան՝ ծննդյան իրավունքով քաղաքացիության շնորհումը դադարեցնելու՝ Թրամփի հրամանագրի պատճառով

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության կողմից ղեկավարվող նահանգները և քաղաքացիական իրավունքներով զբաղվող կազմակերպությունները մի շարք հայցեր են ներկայացրել՝ վիճարկելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ծննդյան իրավունքով ԱՄՆ քաղաքացիության տրամադրումը հետ կանչելու որոշումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Հունվարի 20-ին տեղի ունեցած երդմնակալությունից հետո հանրապետական Թրամփը ԱՄՆ վարչություններին կարգադրել է հրաժարվել քաղաքացի ճանաչել ԱՄՆ-ում ծնված այն երեխաներին, որոնց ո՛չ մայրը, ո՛չ հայրը ԱՄՆ քաղաքացի կամ օրինական մշտական ռեզիդենտ չեն։

Ամերիկյան 22 նահանգ, ինչպես նաև Կոլումբիայի շրջանը և Սան Ֆրանսիցկո քաղաքը Բոստոնի և Սիեթլի դաշնային դատարաններ են ներկայացրել հայցեր՝ պնդելով, որ Թրամփը խախտել է ԱՄՆ սահմանադրությունը։ 

Եվս երկու նման հայց են ներկայացրել Քաղաքացիական ազատությունների պաշտպանության ամերիկյան միությունը (ACLU) և ներգաղթյալների հարցերով զբաղվող կազմակերպությունները։ 

Ըստ Մասաչուսեթսի գլխավոր դատախազ Անդրեա Ջոյ Քեմփբելի՝ հրամանագիրն ուժի մտնելու դեպքում ԱՄՆ-ում ամեն տարի ծնվող ավելի քան 150 000 երեխա կզրկվի քաղաքացիության իրավունքից։ Դա թույլ չի տա, որ այդ անձինք հետագայում օգտվեն տարբեր դաշնային ծրագրերից, օրինակ՝ առողջության ապահովագրության Medicaid ծրագրից, օրինական աշխատելու կամ քվեարկելու իրավունքից։ 

Միացյալ Նահանգներ

Թրամփը հրամանագիր է ստորագրել՝ դադարեցնելով ծննդյան իրավունքով ԱՄՆ քաղաքացիության տրամադրումը

 

Հայերեն Русский

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ