Աշխարհ

Վուչիչը նախատեսում է Դավոսում հանդիպել Զելենսկու հետ

2 րոպեի ընթերցում

Վուչիչը նախատեսում է Դավոսում հանդիպել Զելենսկու հետ

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ ծրագրում է հունվարի 22-ին Դավոսի համաժողովի շրջանակում հանդիպում ունենալ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

«Բոլորը մեկնաբանում են Դոնալդ Թրամփի երդմնակալությունը, սա կլինի գլխավոր նորությունը մոտակա օրերին, մինչդեռ ես վաղը կհանդիպեմ Զելենսկու հետ», - ասել է Վուչիչը:

Նա հոկտեմբերի 10-ին հայտարարել էր, որ փոփոխել է Խորվաթիայում Ուկրաինային աջակցող հռչակագիրը՝ մեղմացնելով Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցներին, Ղրիմի ապաօկուպացիային և Կիևին ռազմական օգնությանն առնչվող հռետորաբանությունը։

Դուբրովնիկ քաղաքում Վոլոդիմիր Զելենսկու մասնակցությամբ հոկտեմբերի կեսերին Հարավ-Արևելյան Եվրոպայի և Ուկրաինայի երկրների գագաթնաժողովի արդյունքներով Խորվաթիայի կառավարությունը հրապարակեց ընդունված հռչակագիրը։ Դրա համահեղինակներն էին Զելենսկին, Չեռնոգորիայի, Սլովենիայի, Սերբիայի նախագահները, Խորվաթիայի, Ալբանիայի, Հունաստանի, Բուլղարիայի, Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետները, Բոսնիա և Հերցեգովինա, Մոլդովայի փոխվարչապետները, Ռումինիայի, Թուրքիայի արտաքին գործերի նախարարները, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Դուբրավկա Շույցան և ինքնահռչակ Կոսովոյի Հանրապետության նախագահը։

Խորվաթիայի Նախարարների կաբինետի հրապարակած Դուբրովնիկի հռչակագիրը պարունակում է 18 կետ։ Դրանք ներառում են Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների խստիվ դատապարտում և նրա տարածքային ամբողջականության աջակցություն՝ նոր շրջանների մանրամասն ցուցակագրմամբ և դրանցում 2024 թվականին անցկացված ընտրությունների արդյունքների դատապարտմամբ։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում