Լավրովը վստահեցնում է՝ Մոսկվան Երևան-Բաքու կարգավորման գործընթացում կողմնակալ վերաբերմունք չունի

3 րոպեի ընթերցում

Մոսկվան Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման հարցում որևէ մեկի կողմը չի զբաղեցնում․ Ռուսաստանն առաջին հերթին խորապես շահագրգռված է իրավիճակի կարգավորմամբ և իր եղբայրական ժողովուրդների միջև բարիդրացիական հարաբերությունների հաստատմամբ։  

Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով «Արմենպրես»-ի թղթակցի հարցին, որ հաճախ ինչպես պաշտոնական շրջանակներում, այնպես էլ մամուլում Մոսկվայի և Բաքվի դիրքորոշումների սինխրոնացում, երբեմն էլ դրանք նույնանում են, և այդ իրավիճակում ինչպե՞ս կարող է Մոսկվան նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։  

Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման հարցում որևէ կողմ չի զբաղեցնում։ 

«Ձեր հարցից ելնելով՝ Ձեզ մոտ տպավորություն է ստեղծվել, որ Հարավային Կովկասի պրոբլեմատիկայի և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերում մենք որևէ մեկի կողմն ենք զբաղեցնում, բայց այդպես չէ։ Մենք զբաղվում ենք հարցերով, որոնք, մեր կարծիքով, ակտուալ են։ Զբաղվում ենք Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով՝ հիմնված մեր այն խորը հետաքրքրության վրա, որ մեր եղբայրական ժողովուրդներն ապրեն խաղաղության և բարիդրացիության մեջ»,- հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարը ։

Նա նաև հիշեցրել է, որ Ռուսաստանը ռազմավարական և դաշնակցային գործընկերություն ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ։

«Մոսկվան խորապես հետաքրքրված է դրանով (խմբ․ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմամբ)՝ ի տարբերություն այն պետությունների, որոնք Հարավային Կովկասից հեռու են տեղակայված և առաջ են մղում այլ օրակարգ, որը նպատակ ունի հնարավորինս երկար պահպանել այստեղ լարվածությունը՝ հուսալով, որ այդ լարվածության շրջանակներում նրանք ավելի արդյունավետ կերպով առաջ կտանեն իրենց համաշխարհային քաղաքական շահերը»,-նշել է Լավրովը՝ հավելելով, որ Ռուսաստանն առաջնորդվում է այն պայմանավորվածություններով, որոնք 2020-2022 թվականներին Երևանի և Բաքվի համաձայնությամբ ձեռք են բերվել եռակողմ ձևաչափով (խմբ․ Հայաստան, Ռուսաստան, Ադրբեջան)՝ երկրների առաջնորդների մակարդակով։

Լավրովի բնորոշմամբ՝ այդ պայմանավորվածությունները վերաբերում են ինչպես ընդհանուր կարգավորման, խաղաղության պայմանագրի, հաղորդակցությունների ապաշրջափակման, այնպես էլ սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցերին։ 

«Մենք այդ աշխատանքին մասնակցում ենք այնքանով, որքանով մեր մասնակցությունը պահանջված է Երևանի և Բաքվի կողմից․ ո՛չ ավել, ո՛չ պակաս»,-եզրափակել է Լավրովը։ 

Հայերեն English Русский Türkçe

Մինչև 300 հազար դրամ անձնական փոխանցումները հայտարարագրման ենթակա չեն լինի

ԱՄՆ նոր պետքարտուղարը երդվել է

ՄԻՊ նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատաժողով՝ տարեկան հաղորդման շրջանակում արձանագրված խնդիրների և ներկայացված առաջարկությունների ամփոփման վերաբերյալ

Եվրախորհրդարանը կոչ կանի ԵՄ երկրներին չճանաչել Բելառուսի ընտրությունների արդյունքները

ԼՂ նախկին առաջնորդների գործով հաջորդ դատական ​​նիստը տեղի կունենա հունվարի 27-ին

Լոռու մարզում այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

ՀՀ նախագահը և Իտալիայի նորանշանակ դեսպանը կարևորել են համակողմանի համագործակցության շարունակական զարգացումը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Տրետյակովյան պատկերասրահ

Ավինյանն անդրադարձել է կայքի միջոցով Երևանի տրանսպորտի ուղետոմս գնելու հնարավորություններին