Ռուսաստան

ՌԴ ԱԳՆ-ն հույս ունի, որ Հայաստանն ընտրություն կկատարի երկու երկրների եղբայրական հարաբերությունների ամրապնդման օգտին

1 րոպեի ընթերցում

ՌԴ ԱԳՆ-ն հույս ունի, որ Հայաստանն ընտրություն կկատարի երկու երկրների եղբայրական հարաբերությունների ամրապնդման օգտին

Ռուսական կողմը հույս ունի, որ Երևանի ընտրությունը կլինի «պատմականորեն ճիշտ»՝ Մոսկվայի հետ եղբայրական հարաբերությունների ամրապնդման օգտին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանը։

Նրա խոսքով՝ վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ Հայաստանը պետք է ընտրություն կատարի:

«Մենք հույս ունենք, որ ընտրությունը կլինի պատմականորեն ճիշտ՝ Ռուսաստանի հետ ավանդական, խորը, եղբայրական հարաբերությունների ամրապնդման օգտին, որոնցից հայ ժողովուրդը միշտ օգտվել է, և վստահ եմ՝ կշարունակի օգտվել»,-ասել է Ռյաբկովը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում