Միացյալ Նահանգներ

Ռուբիոն և Լավրովը քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինան և Իրանը

1 րոպեի ընթերցում

Ռուբիոն և Լավրովը քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինան և Իրանը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերությունների, Ուկրաինայի և Իրանի հետ կապված հարցերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ պետքարտուղարությունը։

«Նրանք քննարկել են Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև հարաբերությունները, ռուս-ուկրաինական պատերազմը և Իրանը», - ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Պետքարտուղարությունը հավելել է, որ զրույցը տեղի է ունեցել ռուսական կողմի նախաձեռնությամբ:

Ռուսաստանի ԱԳՆ-ն նույնպես շատ հակիրճ հաղորդագրություն է տարածել հեռախոսազրույցի վերաբերյալ՝ նշելով, որ կողմերը քննարկել են միջազգային ներկա իրադրությունը, ռուս-ամերիկյան հարաբերությունները, ինչպես նաև երկկողմ շփումների գրաֆիկը։

Ըստ գերատեսչության՝ զրույցը եղել է «կառուցողական և գործնական»։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում