Եվրոպա

Լատվիայի նոր վարչապետը ցանկանում է խզել առևտրային կապերը Ռուսաստանի հետ

1 րոպեի ընթերցում

Լատվիայի նոր վարչապետը ցանկանում է խզել առևտրային կապերը Ռուսաստանի հետ

Լատվիայի նոր վարչապետ Անդրիս Կուլբերգսը, որի կառավարությունը հաստատվել է մայիսի 28-ին, հայտարարել է, որ ցանկանում է խզել առևտրային կապերը Ռուսաստանի հետ և դա հանձնարարում է արտաքին գործերի նախարարությանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է LETA լրատվական գործակալությունը։

Ըստ հրապարակման՝ Կուլբերգսն ընդգծել է, որ առաջվա պես պնդում է, որ Ռուսաստանի հետ գործարար կապեր չպետք է պահպանել։ Հարցին, թե արդյոք նրա ասածը նշանակում է, որ Լատվիայի ծրագիրը նախատեսում է Ռուսաստան ներմուծման և արտահանման դադարեցում՝ առանձին բացառություններով, Կուլբերգսը դրական է պատասխանել։

Նշվում է, որ վարչապետն ԱԳ նախարար Բայբա Բրաժեին կհանձնարարի «այս հարցի լուծումը գտնել» ԵՄ-ի հետ համակարգմամբ։

Կուլբերգսը դրա հետ մեկտեղ ընդունել է, որ Լատվիայի դեղագործական հատվածը չի կարողանա արագորեն վերակողմնորոշվել դեպի այլ շուկա, ուստի հարցը կքննարկվի դեղագործական ընկերությունների ղեկավարների հետ։ Կուլբերգսը չի հստակեցրել, թե էլ որ հատվածները կարող են բացառություններ ակնկալել։

LETA-ի տվյալներով՝ 2026 թվականի առաջին երեք ամսում Լատվիան Ռուսաստան է արտահանել 244,15 միլիոն եվրոյի ապրանք, իսկ Ռուսաստանից ներմուծել է 10,51 միլիոն եվրոյի ապրանք։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում