Իրան

Լավրովն ու Արաղչին քննարկել են Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակը

2 րոպեի ընթերցում

Լավրովն ու Արաղչին քննարկել են Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսով զրուցել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունը։

«Արաղչին Լավրովին ներկայացրել է Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից հրադադարի խախտումների, այդ թվում՝ Հորմուզի նեղուցի անօրինական ծովային շրջափակման և իրանական կոնտեյներային նավի գրավման վերաբերյալ»,- ասված է հաղորդագրությունում։

Ռուսական կողմը վերահաստատել է հրադադարի պահպանման անհրաժեշտությունը, որը պետք է պահպանվի պակիստանցի միջնորդների կողմից նախապես համաձայնեցված և հայտարարված ձևաչափերի շրջանակներում։ 

«Ընդգծվել է անվերահսկելի սրացումը և զինված բախման վերսկսումը կանխելու համար դիվանագիտական ​​ջանքերի շարունակման կարևորությունը։ Հաստատվել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ նպաստելու Իրանի և Պարսից ծոցի արաբական պետությունների միջև փոխադարձաբար ընդունելի համաձայնագրերի ձեռքբերմանը։ Իրանական կողմը հաստատել է իր պատրաստակամությունը՝ անել ամեն ինչ՝ վերոնշյալ ջրային ուղիով ռուսական նավերի և բեռների անարգել անցումն ապահովելու համար»,- նշված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում։

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում