Ռուսաստան

«Մոսկվա-Սիմֆերոպոլ» ավտոբուսին ԱԹՍ-ի հարվածի հետևանքով 7 մարդ է զոհվել

1 րոպեի ընթերցում

«Մոսկվա-Սիմֆերոպոլ» ավտոբուսին ԱԹՍ-ի հարվածի հետևանքով 7 մարդ է զոհվել

Միջազգայնորեն չճանաչված Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Ենակիևո քաղաքում հունիսի 3-ի վաղ առավոտյան «Մոսկվա-Սիմֆերոպոլ» ավտոբուսին անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով զոհվել է 7 ուղևոր, ևս 11-ը՝ վիրավորվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ վկայակոչելով նահանգապետ Դենիս Պուշիլինի հայտարարությունը։

«Ենակիևոյում հարվածային ԱԹՍ-ով հարձակում է իրականացվել «Մոսկվա-Սիմֆերոպոլ» երթուղային ավտոբուսին։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ զոհվել է յոթ քաղաքացիական անձ։ Եվս 11 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել», - հայտնել է Պուշիլինը հունիսի 3-ին։

ՏԱՍՍ-ն իր հերթին հաղորդում է, որ ավտոբուսի վրա հարձակման վայրի մոտակայքում գտնվող բնակելի տները վնասվել են։

Հունիսի 2-ի երեկոյան Պուշիլինը հայտնել էր Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում Ուկրաինայի զինված ուժերի հարվածների հետևանքով 1 զոհի, 6 վիրավորի մասին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում