Ռուսաստան

Լավրովը և Հնդկաստանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ օրակարգի կարևոր թեմաները

1 րոպեի ընթերցում

Լավրովը և Հնդկաստանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ օրակարգի կարևոր թեմաները

Ռուսաստանի ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը և նրա հնդիկ գործընկեր Սուբրամանիամ Ջայշանքարը Նյու Դելիում կայացած բանակցությունների ընթացքում քննարկել են երկրների միջև առաջիկա բարձր մակարդակով շփումների ժամանակացույցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարարությունը:

Նախարարների բանակցությունները տեղի են ունեցել մայիսի 13-ին Նյու Դելիում։

«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ օրակարգի հանգուցային թեմաները, ինչպես նաև առաջիկա շփումների ժամանակացույցը, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով», - ասվում է Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում