Թրամփը պաշտոնավարման առաջին օրն ավելի քան 200 հրամանագիր կստորագրի

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն իր պաշտոնավարման առաջին օրն ավելի քան 200 հրամանագիր կստորագրի, որոնք վերաբերում են էներգետիկային, սահմանային ու միգրացիոն քաղաքականությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել են Fox News Digital-ի աղբյուրները։

Իրավիճակին ծանոթ ամերիկացի պաշտոնյայի խոսքով՝ Թրամփը կհրապարակի «գործադիր հրամանագրերի և գործողությունների պատմական շարք, որոնք արմատապես կբարեփոխեն ԱՄՆ-ի կառավարությունը»։

Մասնավորապես, ինչպես հաղորդել է աղբյուրը, Թրամփն արտակարգ դրություն կհայտարարի պետական սահմանին, ԱՄՆ-ի զինվորականներին կհրահանգի համագործակցել ներքին անվտանգության նախարարության հետ՝ հարավային սահմանին կարգուկանոն ապահովելու համար և կհայտարարի բոլոր անօրինական ներգաղթյալների համար սահմանը փակելու մասին:

Նորընտիր նախագահը մտադիր է նարկոկարտելները հայտարարել օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություններ, ինչը, պաշտոնյայի խոսքով, նոր հնարավորություններ կբացի ազգային անվտանգության ապահովման համար:

Բացի այդ, Թրամփը պլանավորում է վերականգնել Մեքսիկայում մնալու քաղաքականությունը և զինվորականներին կարգադրել սահմանային պատի նոր հատված կառուցել։

Վաշինգտոնում հանրահավաքի ժամանակ հանդես գալով կողմնակիցների առջև՝ Թրամփը հայտնել է, որ պլանավորում է բազմաթիվ հրամանագրեր ստորագրել նախագահի պաշտոնն ստանձնելու առաջին օրը:

«Բայդենի վարչակազմի յուրաքանչյուր արմատական ​​և հիմար գործադիր հրաման կչեղարկվի իմ երդմնակալությունից հետո մի քանի ժամվա ընթացքում», - հայտարարել է Թրամփը։

Թրամփի երդմնակալությունը տեղի կունենա հունվարի 20-ին։

Հայերեն English Русский

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ