TikTok-ը կրկին հասանելի է դարձել ԱՄՆ-ում՝ դրա համար շնորհակալություն հայտնելով Թրամփին

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում որոշ ժամանակով արգելափակվելուց հետո TikTok-ը կրկին հասանելի է դարձել, երբ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հավելվածի հասանելիությունը կվերականգնի իր՝ իշխանության վերադառնալուց հետո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

«Անկեղծ ասած՝ մենք այլընտրանք չունենք։ Մենք պետք է փրկենք այն», - ասել է Թրամփը հունվարի 19-ին՝ իր երդմնակալության նախօրեին կայացած հանրահավաքի ժամանակ։

Հանրահավաքից ժամեր առաջ օգտատերերին ուղարկված հայտարարության մեջ TikTok-ը հայտնել էր. «Շնորհիվ նախագահ Թրամփի ջանքերի՝ TikTok-ը վերականգնվել է ԱՄՆ-ում»։

ԱՄՆ-ում TikTok-ից օգտվում է ավելի քան 170 միլիոն մարդ։ Սոցիալական հարթակն անհասանելի էր դարձել այն բանից հետո, երբ հունվարի 19-ից ուժի մեջ էր մտել այն արգելելու մասին օրենքը՝ ԱՄՆ ազգային անվտանգությանը սպառնալիք ներկայացնելու պատճառաբանությամբ։ ԱՄՆ պաշտոնյաները նախազգուշացրել էին, որ չինական մայր ընկերության՝ ByteDance-ի ենթակայության տակ գտնվելու պատճառով կան վտանգներ, որ ամերիկացիների տվյալները սխալ կօգտագործվեն։ 

Թրամփը հայտարարել է, որ օրենքով նախատեսված արգելքների՝ ուժի մեջ մտնելու ժամանակաշրջանը կերկարաձգի, որպեսզի կարողանա գործարք կնքել երկրի ազգային անվտանգությունը պաշտպանելու համար։ 

Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ում TikTok-ն անհասանելի է դարձել օգտատերերին

Հայերեն English Русский

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ