ԵՄ անդամ պետությունների դեսպանները հանդիպել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի հետ

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսի նախաձեռնությամբ «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում  տեղի է ունեցել ԵՄ անդամ պետությունների դեսպանների հանդիպումը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարար Ժաննա Անդրեասյանի հետ:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Անդրադառնալով նախորդ տարում գրանցած հաջողություններին՝ ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպաններին իրենց կարևոր հանձնառությունների համար:

«ԵՄ-ի հետ մեր համագործակցությունը, համատեղ ջանքերն ու աշխատանքը զարգացման օրակարգ են ապահովում Հայաստանի համար: ԵՄ-ի հետ մեզ միավորում են մարդու իրավունքների, ժողովրդավարական, ավելի արդար և ազնիվ աշխարհում ապրելու արժեքները: Այս համատեքստում չափազանց մեծ է կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության, սպորտի ոլորտների նշանակությունը, որտեղ մարդկային կապիտալը  զարգացման շարժիչ ուժն է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ժաննա Անդրեասյանի խոսքերն է մեջբերված ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրության մեջ: 

Շեշտադրելով համագործակցության ուղղությունները՝ Ժաննա Անդրեասյանն առանձնացրել է Կրթության զարգացման մինչև 2030 թ. ռազմավարության շրջանակում իրականացվված և ընթացող Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքը։ Նախարարն առանձնակի կարևորել է նաև գիտության և մշակույթի ոլորտների համագործակցությունը՝ շեշտելով ուղիղ կապերի զարգացման և երկխոսության ամրապնդման կարևորությունը։

Ներկաներին ողջունել է նաև ՀՀ-ում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը: Դեսպանը շեշտել է Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունը կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում՝ կարևորելով համատեղ իրականացված ծրագրերի ու ձեռքբերումների շարունակականությունը:

Հայերեն فارسی

Նիդեռլանդներն Ուկրաինային ավելի քան 1 միլիարդ եվրոյի ոչ ռազմական օգնություն կտրամադրի

Համբարձում Մաթևոսյանն ու Կատրին Շնեեբերգերը քննարկել են Հայաստան–Շվեյցարիա բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

ՀՀ վարչապետը կառավարությունում հյուրընկալել է Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդին

ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Արարատի մարզում ևս մեկ դպրոց է կառուցվել

Իսպանիայում երկու արագընթաց գնացքների բախման հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել

Ծավ բնակավայրում խմելու ջրում սնդիկի պարունակությունը չի գերազանցում սահմանված առավելագույն թույլատրելի մակարդակը և համարվում է անվտանգ․ԱՆ

Սլովենիան ու Հայաստանը սերտորեն կգործակցեն կենսաբազմազանության պահպանման ոլորտում․ Տոնե Կայզեր

Բելգրադում Իսրայելի դեսպանատան շենքի մոտ ահաբեկչության փորձ է կատարվել

Սիրիան և Հորդանանը կստեղծեն համատեղ անվտանգության կոմիտե՝ հետաքննելու ավիահարվածների հետևանքները

Հայաստանը և Վրաստանը համագործակցում են անտառային հրդեհների ռիսկերի գնահատման ուղղությամբ