Քաղաքականություն

ԱՄՆ-ի հետ ունենք բավականին լայն գործընկերություն․ ՆԳ նախարար

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի հետ ունենք բավականին լայն գործընկերություն․ ՆԳ նախարար

Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ստորագրված ռազմավարական գործընկերության կանոնադրությունը ներառում է նաև Հայաստանի ներքին գործերի նախարարության հետ համագործակցության զարգացման ուղղություններ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ամփոփիչ ասուլիսում այս մասին նշեց ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։

«Փաստեմ, որ բավականին լայն գործընկերություն ունենք նաև ԱՄՆ-ի մեր գործընկերների հետ, և նաև օրեր առաջ Վաշինգտոնում ստորագրված փաստաթուղթը ներառում է կետեր, որոնք վերաբերում են ներքին գործերի նախարարության հետ գործընկերության շարունակական ապահովմանը»,- ասաց Սարգսյանը։

Հայաստանն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները հունվարի 14–ին ստորագրեցին Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը: Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ստորագրման արարողությանը նշել էր, որ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը ձևավորում է ամուր հիմք և երկու երկրների համագործակցությունը դարձնում ավելի հավակնոտ։ Այն ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ, այդ թվում՝ տնտեսական և էներգետիկ կապերի ամրապնդում, հաղորդակցություններ, պաշտպանության և անվտանգության համագործակցության խորացում, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդում, արդարադատության և օրենքի գերակայության խթանում, նորարարությունների և բարձր տեխնոլոգիաների զարգացում, ինչպես նաև մարդկանց միջև շփումների ընդլայնում:  

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում