Իրանը «եվրաեռյակի» հետ բանակցություններն անվանել է «լուրջ, անկեղծ և կառուցողական»

3 րոպեի ընթերցում

Իրանի և «եվրաեռյակի» (Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) դիվանագետները հունվարի 13-ին Ժնևում անցկացրել են լուրջ և կառուցողական բանակցություններ միջուկային թեմայի շուրջ և համաձայնել են վերսկսել շփումները՝ համաձայնության հասնելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Tehran Times պարբերականը՝ վկայակոչելով Իրանի արտաքին գործերի փոխնախարարին։

«Ժնևում կայացել է Իրանի և եվրոպական երեք երկրների միջև բանակցությունների երրորդ փուլը։ Բանակցությունները եղել են լուրջ, անկեղծ և կառուցողական», - գրել է Քազեմ Ղարիբաբադին X սոցիալական հարթակում:

Ղարիբաբադին ասել է, որ բանակցությունները կենտրոնացել են որոշակի մանրամասների շուրջ, և «մենք քննարկել և ուսումնասիրել ենք գաղափարներ» պատժամիջոցների վերացման և միջուկային հարցերի վերաբերյալ, որոնք «անհրաժեշտ են» համաձայնության հասնելու համար։

«Կար կոնսենսուս, որ բանակցությունները պետք է վերսկսվեն, և համաձայնության հասնելու համար պետք է պատշաճ մթնոլորտ ստեղծվի և պահպանվի բոլոր կողմերի կողմից։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ բանակցությունները շարունակվեն», - եզրափակել է արտաքին գործերի փոխնախարարը։

2015 թվականին կնքվել էր Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը Իրանի և մի խումբ պետությունների՝ ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ) և Գերմանիայի միջև։

Իրանի միջուկային գործարքը նախատեսում էր Թեհրանի նկատմամբ խիստ սահմանափակումների վերացում՝ Իրանի միջուկային ծրագրի զարգացման տեմպերի կրճատման դիմաց։ 2018 թվականին ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփը դուրս եկավ գործարքից՝ իր որոշումը բացատրելով այն  բանով, որ սահմանափակումների վերացումն իսլամական հանրապետությանը թույլ կտա մեծացնել ռազմական ներուժը և ստեղծել միջուկային զենք։ Գործարքից ԱՄՆ-ի դուրս գալը հանգեցրել է Իրանի դեմ արևմտյան (բայց ոչ ՄԱԿ-ի) պատժամիջոցների վերականգնման: 

2021 թվականից Վիեննայում բանակցությունների մի քանի փուլ է անցկացվել Ֆրանսիայի, Գերմանիայի, Բրիտանիայի, Չինաստանի, Ռուսաստանի և Իրանի մասնակցությամբ՝ միջուկային գործարքը վերականգնելու ուղղությամբ, սակայն դրանք արդյունք չեն տվել։ 

Հայերեն Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ