Մարզեր

Փոքր Մասրիկ գյուղում կրթահամալիր է կառուցվում

1 րոպեի ընթերցում

File name: HIY_3237.NEF
File name: HIY_3237.NEF

ԳԱՎԱՌ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Փոքր Մասրիկ  գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում  2024 թվականի դեկտեմբերից մեկնարկել և ընթանում են 144 տեղանոց կրթահամալիրի նոր շենքի կառուցման աշխատանքները։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, Փոքր Մասրիկի  կրթահամալիրի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 170 միլիոն դրամ, որը կհատկացվի ՀՀ պետբյուջեից, իսկ շինարարության աշխատանքները կիրականացվեն Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ։ 

Կրթահամալիրն իր կազմում ունենալու է միջնակարգ դպրոց, նախակրթարան և մանկապարտեզ։ Այն սպասարկելու է Վարդենիս համայնքի Փոքր Մասրիկ գյուղի նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաներին։ Կրթահամալիրն ունենալու է արդի չափորոշիչներին համապատասխան բոլոր պայմանները։

Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Եվրոպա» ՍՊԸ-ն։ Այժմ ընթանում են հիմքերի և նկուղային հարկի կառուցման աշխատանքները։

Շինարարությունը նախատեսված է ավարտել 2026 թվականի դեկտեմբերին։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում