Հայաստան

Բյուրեղավանում ջրի 14 նմուշից 3-ում շեղումներ են արձանագրվել

1 րոպեի ընթերցում

Բյուրեղավանում ջրի 14 նմուշից 3-ում շեղումներ են արձանագրվել

Բյուրեղավանում արձանագրված աղիքային վարակների դեպքերի առնչությամբ վերցված ջրի 14 նմուշից երեքում լաբորատոր հետազոտությամբ շեղումներ են հայտնաբերվել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Բյուրեղավան համայնքում աղիքային վարակների դեպքեր են արձանագրվում հուլիսի 17-ից։ Դրանց առնչությամբ շարունակվում են համաճարակաբանական ուսումնասիրություններն ու կանխարգելիչ միջոցառումները։

Հետազոտության շրջանակում վերցվել է ջրի 14 և բուժառուներից՝ 13 կենսաբանական նմուշ։ Կենսաբանական նմուշների լաբորատոր հետազոտությունների արդյունքները դեռ պատրաստ չեն։

Այն ջրային կետերում, որտեղ շեղումներ են հայտնաբերվել, իրականացվում են կրկնակի նմուշառումներ։ Նմուշներ են վերցվում նաև աղիքային վարակի նոր արձանագրված օջախներում։

ՀՎԿԱԿ-ը համագործակցում է Բյուրեղավանի պոլիկլինիկայի, տեղական ինքնակառավարման մարմինների և գործընկեր կազմակերպությունների հետ՝ վարակի հետագա տարածումը կանխելու և իրավիճակը վերահսկողության տակ պահելու նպատակով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում