Բրազիլիայի ոստիկանությունը հաղորդել է նախագահի կյանքի դեմ մահափորձի սպառնալիքի մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիլիայի դաշնային ոստիկանությունը հանրապետության ղեկավար Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի կյանքի դեմ ենթադրյալ մահափորձի հետաքննություն է սկսել այն բանից հետո, երբ տեղեկություններ են հայտնվել հունվարին հարձակում նախապատրաստելու վերաբերյալ: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից։

Նշվում է, որ ըստ տեղական Terra հրատարակության՝ նախագահի կյանքին սպառնացող վտանգի մասին տեղեկությունը ոստիկանությունն ստացել է հունվարի սկզբին։ Ենթադրյալ դավադիրները, որոնց ինքնությունը մինչև այժմ պարզված չէ, ցանկացել են մահափորձ կատարել Լուլա դա Սիլվայի, ինչպես նաև Բրազիլիայի Դաշնային գերագույն դատարանի դատավոր Ալեշանդրի դի Մորայսի կյանքի դեմ։

CNN Brasil հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն՝ ոստիկանությունը կարծում է, որ դավադրության կազմակերպիչները պլանավորել էին օգտագործել պայթուցիկ նյութեր, նռնակներ և ամերիկյան Barrett M82 խոշոր տրամաչափի հրացաններ։ Երկրի իշխանությունները դեռ չեն հայտնել, թե հաջողվել է արդյոք վերջնականապես վերացնել Լուլա դա Սիլվայի և դի Մորայսի կյանքի նկատմամբ սպառնալիքը։

2024 թ. նոյեմբերին Բրազիլիայի իրավապահ մարմիններն արդեն հետաքննություն էին սկսել մի քանի սպաների և հանրապետության նախկին առաջնորդ Ժաիր Բոլսոնարուի նկատմամբ՝ կազմակերպված հանցավոր խմբավորում ստեղծելու և 2022 թվականի հեղաշրջման փորձի կասկածանքով։ Ինչպես հետևում է գերատեսչության հաշվետվությունից, դավադիրները ցանկացել են խափանել ընտրություններում Ժաիր Բոլսոնարուին հաղթած Լուլա դա Սիլվայի՝ 2023 թվականի հունվարի 1-ին պլանավորված երդմնակալությունը և քննարկել են իշխանության եկած առաջնորդի սպանության հնարավորությունը, բայց այդպես էլ չեն իրականացրել իրենց մտադրությունը:

Հայերեն

Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը

ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան

Մեր կոմֆորտային և շատ հաճելի ամառը շարունակվում է․ Գագիկ Սուրենյան

Վարչապետը Կեչառիսի վանական համալիրում պատարագի է մասնակցել

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել