Քաղաքականություն

ԵՄ ԱԳ նախարարները հունվարի վերջին կքննարկեն Սիրիայի դեմ պատժամիջոցները մեղմելու հարցը

1 րոպեի ընթերցում

ԵՄ ԱԳ նախարարները հունվարի վերջին կքննարկեն Սիրիայի դեմ պատժամիջոցները մեղմելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները հունվարի վերջին կքննարկեն Սիրիայի դեմ պատժամիջոցների մեղմման հնարավորությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  ինչպես փոխանցում է Reuters-ը, այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտական ​​ծառայության ղեկավար Կայա Կալլասը՝ Ռիադում Մերձավոր Արևելքի և Արևմուտքի բարձրաստիճան դիվանագետների և Սիրիայի նոր արտգործնախարարի հանդիպումից առաջ:

Ըստ աղբյուրի՝ ԵՄ  արտգործնախարարները հունվարի 27-ին կհանդիպեն Բրյուսելում՝ փորձելով որոշել, թե ինչպես է 27 երկրների դաշինքը մեղմելու Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները:

Միաժամանակ՝ Կալլասը X-ում հաղորդագրություն է հրապարակել, որում նշել է, որ ԵՄ-ն կմտածի պատժամիջոցների թուլացման մասին՝ առանց հստակեցնելու, թե դա երբ կարող է տեղի ունենալ:

ԵՄ-ն Սիրիայի դեմ տնտեսական պատժամիջոցներ է սահմանել 2012 թվականից։ Պատժամիջոցները կիրառվել են կառավարության և ռազմական կառույցների, ինչպես նաև նախագահ Բաշար ալ-Ասադի ընտանիքի և ընկերների դեմ, սակայն նրա հեռանալուց հետո դրանք շարունակում են ուժի մեջ մնալ։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում