Իրան

ԻՀՊԿ-ն հայտնել է Սիրիայի աթ-Թանֆի ռազմակայանին հարվածելու մասին

1 րոպեի ընթերցում

ԻՀՊԿ-ն հայտնել է Սիրիայի աթ-Թանֆի ռազմակայանին հարվածելու մասին

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ հարված է հասցրել և վնասել է Սիրիայի հարավային աթ-Թանֆ քաղաքում գտնվող ամերիկյան ռազմաբազան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Press TV-ն։

ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ իրանական ուժերը ոչնչացրել են տվյալ օբյեկտում գտնվող ամերիկյան ռադարներն ու ուղղաթիռները, ինչպես նաև կորուստներ են պատճառել թշնամու անձնակազմին։

ԻՀՊԿ-ն նաև հայտնել է, որ «տարածաշրջանը ռադարներից և օդային պաշտպանության համակարգերից մաքրելու և անօդաչու թռչող սարքերի ու հրթիռների ավելի լայնամասշտաբ հարձակումների համար պայմաններ ստեղծելու արշավի շրջանակներում» ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերը Հորդանանում ոչնչացրել են հրթիռային պաշտպանության ռադար և հանգարում գտնվող F-15 կործանիչ։

Հորդանանի Ռուկբան շրջանը նույնպես հարձակման է ենթարկվել, որի հետևանքով, ըստ ԻՀՊԿ-ի, զոհվել է այնտեղ տեղակայված մի քանի ամերիկացի զինծառայող։

Ավելի վաղ ԻՀՊԿ-ն հայտնել էր, որ թիրախավորել է օբյեկտներ նաև Բահրեյնում, այդ թվում՝ Amazon-ի տվյալների կենտրոնը։ ԻՀՊԿ-ն նշել է, որ թևավոր հրթիռներ է արձակել օբյեկտի վրա՝ պատճառելով զգալի վնաս։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում