Մերձավոր Արևելք

Հութիները բոլոր նավերից պահանջել են չմտնել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներ

1 րոպեի ընթերցում

Հութիները բոլոր նավերից պահանջել են չմտնել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներ

Հութիները հայտարարել են, որ իրենց կողմից հայտարարված Սաուդյան Արաբիայի ծովային շրջափակումը տարածվում է ոչ միայն թագավորության հետ կապված նավերի, այլև ամբողջ ծովային տրանսպորտի վրա, որն ուղևորվում է դեպի Սաուդյան Արաբիայի նավահանգիստներ և մեկնում է այնտեղից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասյ մասին հաղորդում է Bloomberg-ը։

«Մենք ընկերություններին հաստատակամորեն խորհուրդ ենք տալիս ցուցաբերել պատշաճ շրջահայացություն և առավելագույն զգուշություն իրենց բոլոր գործերում և ապահովել, որ նավերի ոչ մի ուղերթ չիրականացվի Սաուդյան Արաբիայի նավահանգիստներ, և չիրականացվեն մեկնումներ այնտեղից», - ասված է հութիների կողմից նավերի սեփականատերերին ուղղված հայտարարության մեջ։

Նշվում է, որ հակառակ դեպքում նավերը կարող են հայտնվել գնդակոծության  տակ։

Հուլիսի 20-ին հութիները հայտնել են, որ սկսում են Սաուդյան Արաբիայի ծովային շրջափակումը՝ ի պատասխան Եմենում նավահանգիստների շրջափակման և մայրաքաղաք Սանայի միջազգային օդանավակայանի վրա հարձակման:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում