Իրան

ԱՄՆ-ն համաշխարհային նախազգուշացում է տարածել արտերկրում գտնվող իր քաղաքացիների համար

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն համաշխարհային նախազգուշացում է տարածել արտերկրում գտնվող իր քաղաքացիների համար

ԱՄՆ-ն «համաշխարհային նախազգուշացում» է հրապարակել իր քաղաքացիների համար՝ Մերձավոր Արևելքում լարվածության աճի և «անսպասելի սրման հնարավորության» ֆոնին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշվում է Պետքարտուղարության հյուպատոսական բյուրոյի սոցիալական ցանցերում տեղադրված հաղորդագրությունում։

«Մերձավոր Արևելքում ներկայում գտնվող ամերիկացիները պետք է զգույշ լինեն և բարձրացնեն իրենց զգոնությունը, ինչպես նաև պատրաստ լինեն չվերթերի հնարավոր չեղարկումների, օդային տարածքի պարբերաբար փակման և ճանապարհորդության հնարավոր խափանումների։ Խնդրում ենք հետևել դեսպանատների և հյուպատոսությունների անվտանգության ահազանգերին, տեղական իշխանություններին և նորություններին վերջին զարգացումների վերաբերյալ։ Մերձավոր Արևելքից դուրս գտնվող ամերիկացիները պետք է վերանայեն դեպի տարածաշրջան և տարածաշրջանով ճանապարհորդելու իրենց որոշումը», - նշված է հաղորդագրության մեջ։

Նաև նշվում է, որ թիրախավորվել են ԱՄՆ դիվանագիտական ​​հաստատությունները, այդ թվում՝ Մերձավոր Արևելքից դուրս։

«Իրանը և Իրանին աջակցող խմբավորումները կարող են թիրախավորել ԱՄՆ-ի այլ շահերն արտասահմանում կամ Միացյալ Նահանգների և ամերիկացիների հետ կապված վայրերում ամբողջ աշխարհում», - ասվում է հաղորդագրության մեջ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում