Աշխարհ

Ճապոնիայի վարչապետը խոստացել է օգնել Ինդոնեզիային զարգացնել պաշտպանական ներուժը

1 րոպեի ընթերցում

Ճապոնիայի վարչապետը խոստացել է օգնել Ինդոնեզիային զարգացնել պաշտպանական ներուժը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի վարչապետ Սիգերու Իշիբան Ինդոնեզիա կատարած այցի ընթացքում ցանկություն է հայտնել աջակցել Ինդոնեզիայի զինված ուժերի զարգացմանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին  հայտնել է Kyodo գործակալությունը:

«Ինդոնեզիայի նախագահ Պրաբովո Սուբիանտոյի հետ հանդիպման ժամանակ Իշիբան նշել է՝ քանի որ երկու երկրները կիսում են հիմնական արժեքները, Ճապոնիան նպատակ ունի հնարավորինս համագործակցել՝ օգնելու Ինդոնեզիային բարելավել իր պաշտպանական կարողությունները»,- գրել է գործակալությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում