ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը Սինգապուրում Հայաստանի նորանշանակ հյուպատոսի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Սինգապուրի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության նորանշանակ պատվավոր հյուպատոս Չենգ Թիմ Ջինին:

Ողջունելով հյուրին՝ Արթուր Մարտիրոսյանը շնորհավորել է նրան Սինգապուրի Հանրապետությունում ՀՀ պատվավոր հյուպատոս նշանակվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք՝ ի շահ Հայաստան-Սինգապուր հետագա բարեկամական կապերի հաստատման և զարգացման:

«Ընդգծելով երկու երկրների միջև փոխհամագործակցության զարգացումը՝ Արթուր Մարտիրոսյանը կարևորել է տարբեր ուղղություններով համատեղ ծրագրային նախաձեռնություններ իրականացնելու հնարավորությունը: ԿԳՄՍ նախարարի տեղակալը ներկայացրել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում իրականացվող բարեփոխումները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են Հայաստանի և Սինգապուրի բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև երկխոսությունը և համագործակցությունը զարգացնելու հեռանկարները: ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշել է՝ կարևոր է զարգացնել միջբուհական համագործակցությունը՝ ուսանողների, դասախոսների և երիտասարդների փոխանակման և համատեղ հետազոտական ծրագրերի իրականացմամբ:

Մշակութային երկխոսության զարգացման համատեքստում կողմերը ընդգծել են նաև մշակույթի և արվեստի բնագավառներում համագործակցությունը՝ գեղարվեստական խմբերի փոխանակման, ցուցահանդեսների և մշակույթի օրերի կազմակերպման միջոցով:

Անդրադառնալով սպորտի ոլորտում համագործակցության հեռանակարներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ Հայաստանը քայլեր է ձեռնարկում համաշխարհային սպորտային քարտեզում իր տեղն ամրապնդելու համար: Այդ նպատակով Հայաստանում անցկացվում են մի շարք մարզական խոշոր միջոցառումներ, որոնց սինգապուրցի մարզիկների մասնակցությունը ևս խրախուսվում է:

Սինգապուրի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության նորանշանակ պատվավոր հյուպատոս Չենգ Թիմ Ջինը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և երկու երկրների միջև փոխգործակցության ընդլայնման և զարգացման նպատակով ջանքեր ներդնեու պատրաստակամություն հայտնել:

Չենգ Թիմ Ջինը, կարևորելով մարդկային կապիտալի զարգացումը, ընդգծել է հատկապես կրթության ոլորտում համագործակցության խորացումը ուսանողների, դասախոսների, գիտնականների կարճաժամկետ և երկարաժամկետ փոխանակման, համատեղ ծրագրերի իրականացման միջոցով:

Սինգապուրի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատսսը խոսել է նաև հայ համայնքի նշանակալի դերակատարության մասին՝ նշելով, որ այն եղել է տարածաշրջանում ամենահին քրիստոնեական համայնքներից մեկը: Անդրադարձ է կատարվել նաև Սինգապուրի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցուն, որը կառուցվել է 1835 թվականին և համարվում է Սինգապուրի ամենահին քրիստոնեական եկեղեցին ու ներառված է նաև Սինգապուրի ազգային հուշարձանների ցանկում։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: Կարևորվել է նաև ԿԳՄՍՆ համակարգման ոլորտների շրջանակում երկկողմ հուշագրերի կնքումը:

Հայերեն

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ