Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանի ծննդյան 80-ամյա հոբելյանի առիթով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանի ծննդյան 80-ամյա հոբելյանի առիթով: 

«Արմենպրես»-ն ուղերձն ամբողջությամբ ներկայացնում է ստորև. 

«Հարգելի՛ պարոն Ծատուրյան,

Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ պատկառելի հոբելյանի առիթով: Ձեր ստեղծագործական ճանապարհը կյանքի և գործի համադրման լավագույն դրսևորումներից է, տարիներ շարունակ Դուք բացառիկ նվիրումով ծառայում եք թատերարվեստին:

Գնահատանքի խոսքերը, որ ուղղում ենք Ձեզ, կոչված են ոչ միայն կարևորելու Ձեր դերն ու վաստակը Հայաստանի մշակութային կյանքում, այլև արժևորելու Ձեր վաստակը հայ թատրոնի նոր սերունդ կրթելու և ձևավորելու հարցում:

Դուք ոչ միայն վարպետ բեմադրիչ եք, այլև նվիրյալ մանկավարժ, որն իր հարուստ փորձն ու գիտելիքն է փոխանցում սերունդներին՝ ձևավորելով թատերարվեստին ու կինոարվեստին բնորոշ յուրահատուկ ճաշակ, իսկ ստեղծած թատերական կտավները՝ «Ծիրանի ծառ», «Ձեր կյանքի ժամերը», «Եվ երկինքեն երեք աթոռ ինկավ», իրավամբ, հարստացրել են մեր թատերական մշակույթը:

Հարգելի պարոն Ծատուրյան, ևս մեկ անգամ շնորհավորելով ծննդյան տարեդարձի առիթով՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բեմական երկարակեցություն և ստեղծագործական անսպառ եռանդ»: 

Հայերեն Русский

Թուրքիան չի ընդունում Եվրահանձնաժողովի զեկույցում ներկայացված քննադատությունները

Պատրաստվում ենք մեր ժողովրդին այլընտրանքային տարբերակներ առաջարկել․ Փաշինյանը՝ ԵՄ-ին հնարավոր անդամակցելու մասին

Դեմոկրատների առաջնորդն իր թեկնածությունը կառաջադրի ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում խոսնակի պաշտոնում

Վարչապետը կարևորել է ավագ սերնդի տնտեսական ներուժի իրացումն ու ակտիվ կյանքի հնարավորությունները

Այսպես կոչված բարերարների ծագումնաբանությունը պետք է հասկանանք․ Փաշինյան

Տնտեսական զարգացման միտումները շարունակում են դրական մնալ. Պապոյան

Վեց և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին բնակարանի համար յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 միլիոն դրամ կտրվի

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել փաստաբանի կողմից վստահորդից 820 հազար դրամի գողության փորձ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունից

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ծրագրում է մեկնել Թուրքիա՝ մասնակցելու COP31-ին

Չեմ պատրաստվում համակերպվել․ վարչապետը՝ բանակում զինծառայողների մահվան դեպքերի մասին