Հունաստանը գնահատել է Ուկրաինայի տարածքով գազի տարանցման դադարեցման վնասը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Ուկրաինայի տարածքով անցնող խողովակաշարերով դեպի Եվրոպա ռուսական բնական գազի տարանցումը դադարեցնելու Կիևի որոշումը Եվրոպային կարժենա մինչև 100 միլիարդ եվրո, մինչդեռ գազի գինը կարող է «աճել» մինչև 70 եվրո մեկ մեգավատ ժամի համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Հունաստանում տեղակայված Metlen Energy & Metals միջազգային մետալուրգիական և էներգետիկ ընկերության գործադիր տնօրեն Էվանգելոս Միթիլենեոսը:

«Մենք կորցնում ենք ներմուծման 5%-ը մի շուկայում, որը սարսափելի վիճակում է: Սա հեշտ չէ: Մենք տեսել ենք նախորդ ամիսների գնաճը։ 20 եվրոյի տարբերությունը վերաբերում է ոչ միայն Ուկրաինայի տարածքով ներմուծմանը, քանի որ մատակարարման պայմանագրերի մեծ մասը կապված է նախապես հաստատված գնի հետ։ Եվրոպայի կողմից ներկրվող 500 միլիարդ խորանարդ մետր գազի գնի քսան եվրոյով թանկացումը նշանակում է 100 միլիարդ եվրոյի բեռ»,- ասել է Միթիլենեոսը։

Հայերեն Русский

Ռիգայում տեղի է ունեցել Հայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարների հանդիպումը

Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը

Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև բացվել է առաջին ավտոմոբիլային կամուրջը

Հայաստանն ու Վրաստանը քննարկել են տրանսպորտի, էներգետիկայի և ավիացիայի ոլորտներում փոխգործակցության հարցեր

Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ փակ է լինելու Ոսկերիչների փողոցը

Օքսֆորդի ԱԲ և մեդիա ոլորտների փորձագետ դոկտոր, պրոֆեսոր Ալեքս Քոնոքը՝ «Հայաստան- Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ի հիմնական խոսնակ

Գևորգ Պապոյանն ու Համաշխարհային բանկի փոխնախագահը քննարկել են թվայնացման և ԱԲ ոլորտներում համագործակցության հնարավորությունները

Ուիթքոֆի և Քուշների մասնակցությամբ բանակցությունները «քայլ են դեպի խաղաղություն». Կրեմլ

ՀՀ վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հունաստանի դեսպանի հետ

Պեսկովը բացահայտել է, թե որն է լինելու Փաշինյան-Պուտին առաջիկա հանդիպման օրակարգի հիմնական թեման