Հունաստանը գնահատել է Ուկրաինայի տարածքով գազի տարանցման դադարեցման վնասը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուկրաինայի տարածքով անցնող խողովակաշարերով դեպի Եվրոպա ռուսական բնական գազի տարանցումը դադարեցնելու Կիևի որոշումը Եվրոպային կարժենա մինչև 100 միլիարդ եվրո, մինչդեռ գազի գինը կարող է «աճել» մինչև 70 եվրո մեկ մեգավատ ժամի համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Հունաստանում տեղակայված Metlen Energy & Metals միջազգային մետալուրգիական և էներգետիկ ընկերության գործադիր տնօրեն Էվանգելոս Միթիլենեոսը:
«Մենք կորցնում ենք ներմուծման 5%-ը մի շուկայում, որը սարսափելի վիճակում է: Սա հեշտ չէ: Մենք տեսել ենք նախորդ ամիսների գնաճը։ 20 եվրոյի տարբերությունը վերաբերում է ոչ միայն Ուկրաինայի տարածքով ներմուծմանը, քանի որ մատակարարման պայմանագրերի մեծ մասը կապված է նախապես հաստատված գնի հետ։ Եվրոպայի կողմից ներկրվող 500 միլիարդ խորանարդ մետր գազի գնի քսան եվրոյով թանկացումը նշանակում է 100 միլիարդ եվրոյի բեռ»,- ասել է Միթիլենեոսը։