Ֆինանսներ

Հայաստանի համայնքները հավաքագրել են 43.4 մլրդ դրամ սեփական եկամուտ, ինչը նախատեսվածից 2.2 մլրդ դրամով ավելի է

1 րոպեի ընթերցում

Հայաստանի համայնքները հավաքագրել են 43.4 մլրդ դրամ սեփական եկամուտ, ինչը նախատեսվածից 2.2 մլրդ դրամով ավելի է

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության համայնքները շարունակելով սեփական եկամուտներն ավելացնելու նախորդ տարիների միտումը՝ 2024 թվականին հավաքագրել են նախատեսվածից 2.2 մլրդ դրամով կամ 5.3%-ով ավելի գումար․ հավաքագրվել է  43.4 մլրդ դրամ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը:

«Ընդ որում, 2023 թվականի փաստացի հավաքագրված 41.6 մլրդ դրամի դիմաց այն ավել է հավաքագրվել 1.8 մլրդ դրամ։ Աճը կազմել է 4.1%։

Համայնքների սեփական եկամուտների աճին նպաստել են նաև ՀՀ հարկային օրենսգրքով տեղական բյուջե վճարման ենթակա անշարժ գույքի հարկի հաշվարկման համար նախանշված կարգավորումները»,-գրել է նախարարը:

                                                                                           

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում