Մարզեր

Ամանորի օրերին Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկներում գրանցվել է 10 ծնունդ

1 րոպեի ընթերցում

Ամանորի օրերին Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկներում գրանցվել է 10 ծնունդ

ԳԱՎԱՌ, 3 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամանորի օրերին Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկներում գրանվել է 10 ծնունդ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհիմնարկներից, 2025 թվականի հունվարի 1-ին և 2-ին Մարտունու ծննդատանը լույս աշխարհ է եկել վեց երեխա՝ 3 տղա և 3 աղջիկ։ Գավառի բժշկական կենտրոնում 2024 թվականի վերջին օրը ծնվել է 1 աղջիկ, հունվարի առաջին օրերին՝ 1 տղա և 1 աղջիկ։ Սևանի բժշկական կենտրոնում 2024 թվականի դեկտեմբերի 31-ին ծնվել է 1 տղա։ Վարդենիսի ԲԿ-ում և Ճամբարակի առողջության կենտրոնում Ամանորին ծնունդ չի գրանցվել։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում