Ատեստավորված ուսուցիչների դրույքաչափի փոփոխությունը և հավելավճարների տրամադրումը կկիրառվի հունվարի 1-ից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով հաստատվել են 2024 թվականի կամավոր ատեստավորման արդյունքում ատեստավորված համարվող և դրույքաչափի բարձրացում ունեցող, ինչպես նաև բարձրացված դրույքաչափի նկատմամբ համապատասխան տոկոսով հավելավճար ստացող ուսուցիչների և ուսուցիչ չաշխատող անձանց ցուցակները: 

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից՝ հավելելով, որ նախարարի հրամանով՝ կամավոր ատեստավորման արդյունքում 60-69 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների դրույքաչափը սահմանվել է 200 հազար դրամ՝ մեկ դրույք զբաղվածության համար: 

Հաստատվել են նաև կամավոր ատեստավորման արդյունքում դրույքաչափի փոփոխություն ունեցող և դրա նկատմամբ 5 տարի ժամկետով հավելավճար ստացող ուսուցիչների ցուցակները: Ըստ ցուցաբերած արդյունքների՝ ուսուցիչները կստանան հավելավճար հետևյալ սանդղակով, որը կկիրառվի բարձրացված դրույքաչափի նկատմամբ, մասնավորապես 70-79 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները՝ 30 տոկոսի չափով, 80-89 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները՝ 40 տոկոսի չափով, իսկ 90-100 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները՝ 50 տոկոսի չափով:

Նախարարի հրամանով հաստատվել են նաև կամավոր ատեստավորման արդյունքում ուսուցիչ չաշխատող անձանց ցուցակները: Ուսուցիչ չաշխատող անձինք դրույքաչափի փոփոխության և հավելավճարի տրամադրման իրավունքից կօգտվեն՝ հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում աշխատանքի ընդունվելու օրվանից: Տվյալ անձանց համար հավելավճարի տրամադրման հնգամյա ժամկետը հաշվարկվում է ատեստավորումից սկսած: Հաստատվել է նաև կամավոր ատեստավորման արդյունքում 0-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների ցուցակը․ այս խմբում գտնվող ուսուցիչը ենթակա է վերաատեստավորման՝ հաջորդ ատեստավորման ժամանակ:

 

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում