2024-ին Շիրակի մարզում հաստատվել է 32 սուբվենցիոն ծրագիր

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 30  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզում 2024 թվականին հաստատվել է 32 սուբվենցիոն ծրագիր՝ 141 ենթածրագրով: Շիրակի մարզի խորհրդի տարեվերջյան նիստի ժամանակ մարզպետարանի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Կարեն Բադիշյանը տեղեկացրեց, որ ծրագրերի ընդհանուր արժեքը կազմել է 7 մլրդ 814 մլն 933 հազար դրամ, գումարի 53 տոկոսը Կառավարության համամասնությունն է՝ 4 մլրդ 139 մլն 513 հազար դրամ:

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը սուբվենցիոն ծրագրերի իրականացման հարցում կոչ արեց պատկան կառույցներին լինել առավել զգոն՝ նշելով, որ առկա թերացումներն ու ձգձգումները մտահոգության տեղիք են տալիս:

«Հիմքից կառուցված մանկապարտեզները մինչև այսօր չեն շահագործվում, երեխաներն անցնում են այդ մանկապարտեզների կողքով և երազանք է թվում այնտեղ հայտնվելը, քանի որ գույքն ինչ-ինչ պատճառներով առկա չէ։ Բնակչին ընդհանրապես հետաքրքիր չէ, թե ինչ բյուրոկրատական քաշքշուկների պատճառով գույքը տեղում չէ։ Մանավանդ այն դեպքում, երբ Կառավարությունը և համայնքը գումարը տրամադրում են։ Պետք է հետևողական լինել և անել հնարավոր ամեն ինչ, որ օր առաջ խնդիրը լուծվի։ Մինչև մանկապարտեզը կառուցվում է, արդեն այդ համայնքի կամ բնակավայրի երեխան դպրոցական է դառնում։ Խնդրում եմ, այդ մասով խիստ հետևողական լինել, այն ամենն, ինչ կախված է Կառավարությունից, Շիրակի մարզպետի աշխատակազմից, 24 ժամ պատրաստ ենք աջակցելու։ Համայնքներում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի թվերը շատ խոսուն են, բայց ինձ համար առաջնային կարևորություն ունեն դրանց որակն ու ժամկետները։ Խնայողություն ասվածը կարելի է չանել, միայն աշխատանքներն իրականացվեն որակով»,-նշեց Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը։

Հայերեն

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը

Վարչապետը հանդիպել է պաշտոնավարման 6-ամյա ժամկետն ավարտող ՍԴ նախագահի հետ

Հայաստանի ԱԳՄԱ նախարարը ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ համագործակցության ընդլայնումը

Արենիում հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել. համայնքին կհատուցվի 385 հազար դրամ

Արագածում և Դարբնիկում ոստիկանները հայտնաբերել են չմակնշված ալկոհոլ ու ծխախոտ, ինչպես նաև 800 լիտր դիզվառելիք

ՄԻՊ աշխատակազմը պարզաբանել է հաստատության անգործության մասին պնդումներն ու Պաշտպանին դիմելու պահանջները

Հոկտեմբերի 13-ի միջոցառումների անոնս