Շիրակի մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտները կատարվել են 96.5 տոկոսով

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ Շիրակի մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտները  2024 թվականին կատարվել են 96.5 տոկոսով, նախատեսված 4,635,814.2 հազար դրամ սեփական եկամուտներից   հավաքագրվել է 4,471,990.4 հազար դրամ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին դեկտեմբերի 30-ին կայացած մարզային խորհրդի նիստի ժամանակ նշել է Շիրակի մարզպետի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Լիպարիտ Մարտիրոսյանը՝ տեղեկացնելով, որ այս թիվը փոփոխական է՝ վերջին օրերին ևս եկամուտների հավաքագրման հաշիվների փոփոխություն է գրանցվել:

2024 թվականին սեփական եկամուտների հավաքագրման ամենացածր ցուցանիշը գրանցվել է Գյումրի համայնքում` 91.3 տոկոս, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել էր 98 տոկոս: 

«ՀՀ պետական բյուջեով մարզի համայնքներին 2024 թվականի նախատեսված 9,352,061.3 հազար դրամ «Դոտացիան» ամբողջությամբ ֆինանսավորվել է: 2024 թվականին ՀՀ պետական բյուջեից մարզպետի աշխատակազմի ենթակա կազմակերպություններին նախատեսված ֆինանսավորումն ամբողջությամբ հատկացվել է»,-հավելեց Լիպարիտ Մարտիրոսյանը:

Շիրակի մարզպետ Դավիթ  Առուշանյանը հույս հատնեց, որ հաջորդ տարի սեփական եկամուտների հավաքագրման մասով համայնքներն ավելի լավ կաշխատեն: «Երբ բնակիչը զգաց, որ այն գումարը, որ ինքը տալիս է, ծախսվում է համայնքի վրա՝ կառուցվում են այգիներ, խաղահրապարակներ, վերանորոգվում ճանապարհրներ, ինքն այդ գումարն ավելի պատրաստակամորեն կվճարի»,-նշեց Շիրակի մարզպետը։

Հայերեն

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը

Վարչապետը հանդիպել է պաշտոնավարման 6-ամյա ժամկետն ավարտող ՍԴ նախագահի հետ

Հայաստանի ԱԳՄԱ նախարարը ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ համագործակցության ընդլայնումը

Արենիում հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել. համայնքին կհատուցվի 385 հազար դրամ

Արագածում և Դարբնիկում ոստիկանները հայտնաբերել են չմակնշված ալկոհոլ ու ծխախոտ, ինչպես նաև 800 լիտր դիզվառելիք

ՄԻՊ աշխատակազմը պարզաբանել է հաստատության անգործության մասին պնդումներն ու Պաշտպանին դիմելու պահանջները

Հոկտեմբերի 13-ի միջոցառումների անոնս

«Հայաստան» խմբակցության պատգամավորներն Իրանի դեսպանի հետ քննարկել են տարածաշրջանային զարգացումներն ու ԹՐԻՓՓ նախագիծը