Աշխարհ

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Հարավային Կորեայում ավիավթարից զոհվածների ընտանիքներին

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Հարավային Կորեայում ավիավթարից զոհվածների ընտանիքներին

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարարությունը վշտակցություն է հայտնել Հարավային Կորեայի Մուան միջազգային օդանավակայանում ինքնաթիռի վթարի հետևանքով զոհերի ընտանիքներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱԳՆ X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ:

«Խորապես վշտացած ենք Հարավային Կորեայի Մուան միջազգային օդանավակայանում տեղի ունեցած ողբերգական ինքնաթիռի վթարից, որը խլեց այդքան շատ կյանքեր։ Մեր սրտանց ցավակցություններն ու կարեկցանքներն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինման անկեղծ մաղթանքներ վիրավորներին»,-նշված է գրառման մեջ:

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում