Մերձավոր Արևելք

Հութիները Կարմիր ծովում գրոհել են սաուդյան նավերի վրա

1 րոպեի ընթերցում

Հութիները Կարմիր ծովում գրոհել են սաուդյան նավերի վրա

Եմենի «Անսար Ալլահ» շարժումը (հութիներ) Կարմիր ծովում՝ Մոխա նավահանգստային քաղաքի ափերի մոտ, բալիստիկ հրթիռներով գրոհել է սաուդյան դեսանտային ռազմանավի և նրան ուղեկցող չորս նավակի վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով շարժման ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարիին։

«Եմենի զինված ուժերը բալիստիկ հրթիռներով սաուդյան հակառակորդի դեսանտային ռազմանավին և նրան ուղեկցող չորս ռազմական նավակին մի քանի հարված են հասցրել Կարմիր ծովում՝ Մոխայի ափերի մոտ», - ասել է Սարին։

Հայտարարության համաձայն՝ դրա հետևանքով դեսանտային նավն ամբողջությամբ այրվել է, իսկ նավակների մի մասը՝ խորտակվել։

2014 թվականի օգոստոսից Եմենում շարունակվում է Սաուդյան Արաբիայի կողմից աջակցվող կառավարական ուժերի և Իրանի աջակցությունը վայելող հութիների միջև հակամարտությունը։ 2026 թվականի ամռանը երկրում իրավիճակը կրկին սրվել է։ Հութիները մի շարք հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիային և նրա հետ կապված նավերին՝ դա բացատրելով թագավորության կողմից իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքների շրջափակմամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում