Բանակում քրեական ենթամշակույթի դեմ համակարգային պայքար է ընթանում. Սուրեն Պապիկյան
1 րոպեի ընթերցում

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել է, որ բանակում քրեական ենթամշակույթի դեմ համակարգային պայքար է ընթանում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Պապիկյանն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։
«ՊՆ և ԶՈՒ ԳՇ կառուցվածքային ստորաբաժանումներից ձևավորված սպաների խմբերն իմ հրամանով կգործուղվեն հերթապահություն իրականացնող զորամասեր՝ տեղում ծառայող սպաներին, ինչպես նաև զորքերում ծառայության կազմակերպմանն աջակցելու նպատակով»,- գրել է Պապիկյանը:
Կարդացեք հոդվածը` Русский