Աշխարհ

Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարը Նեթանյահուին մեղադրել է Գազայում կարգավորման գործընթացը տապալելու փորձի մեջ

2 րոպեի ընթերցում

Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարը Նեթանյահուին մեղադրել է Գազայում կարգավորման գործընթացը տապալելու փորձի մեջ

Իսրայելը պատասխանատվություն է կրում Գազայի հատվածում իրավիճակի կարգավորմանն ուղղված միջնորդական ջանքերի հնարավոր ձախողման համար, քանի որ նրա վարչապետ Բենյամին Նեթանյահուն ձգտում է պահպանել ստատուս քվոն և իսրայելական ռազմական ներկայությունն այդ անկլավում։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Նաբիլ Ֆահմին։

«Նեթանյահուն ակնհայտորեն ձգտում է տապալել միջնորդական բոլոր ջանքերն ու ամրապնդել ստատուս-քվոն Գազայի հատվածում, ինչը նշանակում է ամենօրյա սպանությունների շարունակություն, օկուպացիայի ընդլայնում և խոչընդոտում այն ​​աղետալի հումանիտար իրավիճակի կարգավորմանը, որում արդեն երեք տարի է ապրում է ավելի քան երկու միլիոն պաղեստինցի»,- ասել է Ֆահմին։

Ըստ Գլխավոր քարտուղարի՝ պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժումը համաձայնել է միջնորդների միջոցով ձեռք բերված պայմանավորվածություններին, որոնք նախատեսում են շարժման զինաթափում՝ իսրայելական զորքերի դուրսբերման, կայունացման միջազգային ուժերի տեղակայման և վարչական լիազորությունները Գազայի կառավարման ազգային կոմիտեին փոխանցելու հետ մեկտեղ։ Իսրայելը, ինչպես նշել է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարը, իր հերթին հրաժարվում է կատարել ստանձնած պարտավորությունները։

Ֆահմին ողջունել է Իսրայելի դիրքորոշումը դատապարտող ութ արաբական և մահմեդական պետությունների հայտարարությունը և երկու պետության սկզբունքի վրա հիմնված լուծմանը սատարող երկրներին կոչ արել միասնական դիրքորոշում որդեգրել։ Բացի այդ, նա Միացյալ Նահանգներին հորդորել է ճնշում գործադրել՝ ապահովելու անհապաղ անցումը համաձայնագրի երկրորդ փուլին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում