Աշխարհ

Գերմանիայի բանակն օգնում է մարել անտառային հրդեհը Բելգիայում, որը բռնկվել է գերմանական սահմանի մոտ

1 րոպեի ընթերցում

Գերմանիայի բանակն օգնում է մարել անտառային հրդեհը Բելգիայում, որը բռնկվել է գերմանական սահմանի մոտ

Գերմանական բանակի ստորաբաժանումներն օգնում են մարելու Բելգիայի «Հոհես Վեն» արգելոցում բռնկված խոշոր անտառային հրդեհը, որը գտնվում է Գերմանիայի հետ սահմանին։ Գերմանիայի զինված ուժերը տեղակայել են NH-90 մակնիշի ուղղաթիռներ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Wellen, այդ մասին հայտնել է Գերմանիայի պաշտպանության նախարարությունը։

Գործողությունը մեկնարկել է այսօր և նախատեսված է այն շարունակել ևս յոթ օր։ Վերջին օրերին Գերմանիայի բանակն արդեն իսկ մասնակցել է երկրի արևմուտքում՝ Հյուրտգենվալդի մերձակայքում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին։

Բելգիայի սահմանի մոտ գտնվող գերմանական Մոնշաու քաղաքի փոխքաղաքապետ Ֆրանց-Կարլ Բոդենը հայտնել է, որ վաղը լուսաբացից հետո հրդեհաշիջման գործողությունները կրկին կակտիվացվեն։ Նրա խոսքով՝ ներկայումս դեպի Գերմանիա հրդեհի տարածման վտանգ չկա։ Գիշերվա ընթացքում հրդեհը չի տարածվել դեպի սահմանը, իսկ առավոտյան թեթև անձրև է սկսվել։

Երեկ Մոնշաուի որոշ բնակիչներ ստիպված են եղել լքել իրենց տները՝ ուժեղ ծխի պատճառով։ Տարհանման հրամանը վերաբերել է 17 տան։ Տարհանվել է 30 մարդ, և նրանցից գրեթե բոլորը ժամանակավոր կացություն են գտել հարազատների ու ընկերների տներում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում