Իրավունք

ՀՀ արդարադատության նախարարի և ԱՄՆ դեսպանի հանդիպմանն արձանագրվել է համատեղ նոր օրակարգեր մշակելու և կյանքի կոչելու պատրաստակամությունը

2 րոպեի ընթերցում

ՀՀ արդարադատության նախարարի և ԱՄՆ դեսպանի հանդիպմանն արձանագրվել է համատեղ նոր օրակարգեր մշակելու և կյանքի կոչելու պատրաստակամությունը

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ արդարադատության նախարարությունը՝ հավելելով, որ նախարարը կարևորել է Հայաստանի արդարադատության համակարգում իրականացվող բարեփոխումներին ուղղված ԱՄՆ-ի հետևողական աջակցությունը:

Գերատեսչության փոխանցմամբ՝ հանդիպմանը քննարկվել են նախարարության բարեփոխումային առաջնահերթությունները, մասնավորապես՝ անդրադարձ է արվել Սահմանադրական բարեփոխումներին և օրենսդրական մի շարք նախաձեռնություններին:

Կողմերը նաև պատրաստակամություն են հայտնել ԱՄՆ դեսպանության և համապատասխան ԱՄՆ գործակալությունների միջոցով շարունակել ռազմավարական 3 առանցքային ուղղություններով (հակակոռուպցիոն, դատաիրավական, մարդու իրավունքների պաշտպանություն) իրականացվող ծրագրային համագործակցությունը:

«Քննարկելով հաջորդ տարվա գործընկերային առաջնահերթությունները՝ երկուստեք արձանագրվել է համատեղ նոր օրակարգեր մշակելու և կյանքի կոչելու պատրաստակամությունը»,-նշված է տարածված հայտարարության մեջ՝ հավելելով, որ հանդիպման ավարտին անդրադարձ է եղել ՀՀ և ԱՄՆ միջև իրավական փոխօգնության ոլորտում համագործակցության արդյունավետության բարձրացմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում