Ադրբեջան

Գուտերեշը ցավակցություն է հայտնել Ղազախստանում ինքնաթիռի կործանման կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

Գուտերեշը ցավակցություն է հայտնել Ղազախստանում ինքնաթիռի կործանման կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ցավակցություն է հայտնել Ղազախստանի Ակտաու քաղաքի մերձակայքում ադրբեջանական ինքնաթիռի կործանման կապակցությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՄԱԿ-ի ղեկավարի մամուլի ծառայությունը:

«Գլխավոր քարտուղարը խորապես վշտացած է Ղազախստանի արևմուտքում ավիավթարի մասին հաղորդագրություններից, որը խլել է բազմաթիվ մարդկանց, այդ թվում՝ Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների կյանքեր: Նա իր անկեղծ ցավակցությունն է հայտնում զոհվածների ընտանիքներին և խորին կարեկցանք՝ տուժած երկրներին», - ասված է հաղորդագրության մեջ: 

Գլխավոր քարտուղարը նաև շուտափույթ և լիակատար  ապաքինում է մաղթել այդ ողբերգական միջադեպում բոլոր տուժածներին:

Ադրբեջանական ավիաուղիների Embraer 190 ուղևորատար ինքնաթիռը, որն իրականացնում էր Բաքու-Գրոզնի չվերթը, դեկտեմբերի 25-ին կործանվել է Ղազախստանի Ակտաուի օդանավակայանի մերձակայքում։ Ինքնաթիռում եղել է 62 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։ 38 մարդ զոհվել է, 29 մարդ՝ ողջ մնացել։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում