Աշխարհ

Աֆղանստանում Պակիստանի զինված ուժերի հարձակման հետևանքով 46 մարդ է զոհվել

1 րոպեի ընթերցում

Աֆղանստանում Պակիստանի զինված ուժերի հարձակման հետևանքով 46 մարդ է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանի արևելյան Պակտիկայի նահանգում 46 մարդ է զոհվել աֆղանապակիստանյան սահմանի մոտ՝ Պակիստանի ռազմաօդային ուժերի ավիահարվածների հետևանքով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Աֆղանստանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդին։

«Երեկ (դեկտեմբերի 24-ին) երեկոյան պակիստանցիները հարվածներ են հասցրել Պակտիկայի նահանգի Բարմալի շրջանին։ Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 46, որոնց մեծ մասը կանայք և երեխաներ են», – ասել է նա՝ հավելելով, որ ևս վեց մարդ վիրավորվել է։

Դեկտեմբերի 24-ին թալիբների պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Պակիստանի զինված ուժերը հարվածներ են հասցրել Պակտիկայի նահանգին։ Գերատեսչությունում դատապարտել են պակիստանյան կողմի գործողությունները՝ ընդգծելով, որ դրանք խախտում են միջազգային նորմերը և «որևիցե խնդիր չեն լուծում»։ Նաև պաշտպանության նախարարությունում հավաստիացրել են, որ միջադեպն «անպատասխան չի մնա»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում