Մրցութային խորհրդի անդամ է նշանակվել Արուսյակ Ջուլհակյանը. ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ խորհուրդը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի նախագահությամբ դեկտեմբերի 24-ին գումարել է արտահերթ նիստ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Ազգային ժողովից:
Քննարկման արդյունքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուի ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդի անդամ է նշանակվել Արուսյակ Ջուլհակյանը: Նրա թեկնածությունն առաջադրել էր ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, իսկ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից թեկնածուների առաջարկներ չեն եղել: