Գյումրիում հանդիսավորությամբ վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գյումրիում հանդիսավորությամբ վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հանդիսությանը մասնակցեցին Շիրակի նորանշանակ մարզպետ Դավիթ Առուշանյանը, Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Միանսյանը, ԱԺ պատգամավորներ:

Գյումրիի «Վարդանանց» հրապարակում քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի նախաձեռնությամբ տոնական համերգային շոուին մասնակցեցին «Դեղձանիկ» վոկալ-էստրադային համույթը, DJ Ժանը և Արամ MP3-ը:

«Ուրախ եմ ձեզ ողջունել այստեղ՝ Գյումրու սրտում՝ միասին վառելու գլխավոր տոնածառի լույսերն՝ ազդարարելով Նոր տարվա մեկնարկը: Սիրելի՛ համաքաղաքացիներ, օրը խորհրդանշական է՝ Գյումրին բացում է կենսագրության նոր էջ, որը, վստահ եմ, ձեր օգնությամբ լինելու է ձեռքբերումներով լի, առանձնահատուկ և արժեքավոր: Համոզված եմ՝ քաղաքն ունենալու է լավ ապագա յուրաքանչյուրի ջանքերի ու անձնուրաց աշխատանքի շնորհիվ: Այսօր քաղաքն ավելի քան երբևէ ձեր վստահության և սրտացավության կարիքն ունի. հնարավորինս սեղմ ժամկետում պետք է կարողանանք համատեղ ուժերով, նոր գաղափարներով հաղթահարել առկա մարտահրավերներն ու լուծել խնդիրները»,-նշեց Սարիկ Միանսյանը՝ վստահեցնելով, որ ոչ մի ջանք չի խնայի պատմական Գյումրին զարգացնելու համար:

 

 

 

Հայերեն

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը

Վարչապետը հանդիպել է պաշտոնավարման 6-ամյա ժամկետն ավարտող ՍԴ նախագահի հետ

Հայաստանի ԱԳՄԱ նախարարը ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ համագործակցության ընդլայնումը

Արենիում հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել. համայնքին կհատուցվի 385 հազար դրամ

Արագածում և Դարբնիկում ոստիկանները հայտնաբերել են չմակնշված ալկոհոլ ու ծխախոտ, ինչպես նաև 800 լիտր դիզվառելիք

ՄԻՊ աշխատակազմը պարզաբանել է հաստատության անգործության մասին պնդումներն ու Պաշտպանին դիմելու պահանջները

Հոկտեմբերի 13-ի միջոցառումների անոնս

«Հայաստան» խմբակցության պատգամավորներն Իրանի դեսպանի հետ քննարկել են տարածաշրջանային զարգացումներն ու ԹՐԻՓՓ նախագիծը