Աշխարհ

Հարավային Կորեայի ռազմաբազաներից մեկում պայթյունի հետևանքով 3 մարդ է վիրավորվել

1 րոպեի ընթերցում

Հարավային Կորեայի ռազմաբազաներից մեկում պայթյունի հետևանքով 3 մարդ է վիրավորվել

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հարավային Կորեայի հարավ-արևելքում գտնվող Կիմհե քաղաքի ռազմաբազայում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով 3 քաղաքացիական անձ է վիրավորվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը՝ հղում անելով իշխանություններին։

Պայթյունը տեղի է ունեցել դեկտեմբերի 23-ի առավոտյան ժամը 9։27-ին, վտանգավոր նյութերի համար վերջերս կառուցված պահեստարանի զննության ժամանակ։

Տուժածների ստացած այրվածքները կյանքի  համար վտանգ չեն ներկայացնում։

Պայթյունի պատճառները հետաքննվում են։

Ռազմակայանը գտնվում է Սեուլից մոտավորապես 300 կմ հարավ-արևելք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում