Քաղաքականություն

Հայաստանի և Նիդերլանդների ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել հերթական քաղաքական խորհրդակցություններ

2 րոպեի ընթերցում

Հայաստանի և Նիդերլանդների ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել հերթական քաղաքական խորհրդակցություններ

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարությունների միջև Հաագայում տեղի են ունեցել հերթական քաղաքական խորհրդակցություններ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության տարածած մամլո հաղորդագրության մեջ։

Վերջինիս հաղորդմամբ՝ խորհրդակցությունները վարել են Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը և Նիդերլանդների ԱԳ նախարարության քաղաքական հարցերով գլխավոր տնօրեն Մարսել Դե Վինկը։

Կողմերը գոհունակությամբ ընդգծել են Հայաստանի և Նիդերլանդների միջև երկկողմ հարաբերությունների ներկա բարձր մակարդակն ու քաղաքական երկխոսության դինամիկան:

Գերատեսչությունը նշում է, որ Պարույր Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումներին, ինչպես նաև Հայաստանի համար առաջնահերթություն հանդիսացող հարցերի վերաբերյալ նիդերլանդական կողմի շարունակական աջակցության համար:

«Զրուցակիցները քննարկել են հայ-նիդերլանդական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, անդրադարձել ՀՀ-ԵՄ գործընկերությանը և միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությանը»,-հայտնում է ՀՀ ԱԳ նախարարությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում